Ինչի՞ց են վախենում Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել: Այս մասին գրում է «Հետք»-ը: Տպավորություն է, որ ԿԿՀ-ն չուզելով կամ ստիպված է ուսումնասիրում Նիկոլ Փաշինյանի ազգականների հայտարարագրերը եւ չի շտապում որեւէ ակտ կայացնել նրանց վերաբերյալ՝ պարզապես ժամանակ ձգելով:
Ամեն ինչ սկսվել է ավելի քան 1 տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, երբ «Հետքը» գրեց, որ Փաշինյանի աներորդի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ վերջինիս մայրը՝ Կիմա Մկրտչյանը (վարչապետի զոքանչը), իրենց հայտարարագրերում չեն ներկայացրել «Դարեսկիզբ» եւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ներում Կ. Մկրտչյանի ունեցած բաժնեմասերը, իսկ իշխանական նախկին պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանը նույն ընկերություններում իր մասնակցության վերաբերյալ ներկայացրել է թերի տվյալներ:
2019-2021 թթ. ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցրած Հ. Գեւորգյանի մասով պատմությունը կարող ենք ավարտված համարել: 2022 թ. դեկտեմբերին ԿԿՀ-ն նրան ենթարկել է վարչական տույժի ու տուգանել 200.000 դրամի չափով: Գեւորգյանն ընդունել է իր անզգուշությունը սխալ եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու արարքում: Սա ԿԿՀ-ն դիտարկել է որպես մեղմացնող հանգամանք ու կիրառել տուգանքի նվազագույն շեմ՝ 200.000 դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...