ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը հաստատում է, որ ռուսներին պետք է վռնդել Ուկրաինայից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը միայն հաստատում է այն փաստը, որ նրանց պետք է վռնդել Ուկրաինայի բոլոր անկյուններից։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ռուս ահաբեկիչները ՀԷԿ-ի պատնեշը ոչնչացնելով միայն ամբողջ աշխարհի համար հաստատում են, որ իրենց պետք է վռնդել ուկրաինական հողի յուրաքանչյուր անկյունից։ Ոչ մի մետր նրանց չի կարելի թողնել, քանի որ ամեն մետրն օգտագործում են տեռորի համար։
Միայն Ուկրաինայի հաղթանակը կվերադարձնի անվտանգությունը։ Եվ այդ հաղթանակը կլինի: Ոչ ջրով, ոչ հրթիռներով, ոչ էլ որևէ այլ բանով ահաբեկիչներին չի հաջողվի կանգնեցնել Ուկրաինան», — գրել Է Ուկրաինայի նախագահը ։
Նա նաև կոչ է արել տարածել միայն պաշտոնական և ստուգված տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ այսօր՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...