Վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա․ Գայանե Հակոբյանի փաստաբան
Դատարանի որոշումը այնքան էլ անակնկալ չէր, առավոտից խաղ էր գնում՝ Վերաքնիչի որոշումից սկսած և, պարզ ասած, Գայանե Հակոբյանին կալանավորելու այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանն է։ Այս մասին դատական նիստից հետո Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման համար։ Գայանե Հակոբյանի խափանման միջոց տնային կաալնքը կրկին փոխվեց 1,5 ամսով կալանավայրում։
«Մեր բարձրացրած իրավական խնդիրն այն էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա։ Եվ սա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում»,- նշել է Հակոբյանի ներկայացուցիչ Գերոգի Մելիքյանը։
Մելիքյանը հիշեցրել է նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե «ՀՀ-ում դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի»։
Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 5-ին դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Հնդկաստանում նորապսակները հանկարծամահ են եղել առաջին ամուսնական գիշերը
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում նորապսակները մահացել են հարսանիքի հաջորդ գիշերը, այս մասին գրում է РИА Новос...