Զորքերի հայելային հետքաշման թեզը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից. ռազմական պատմաբան
Զորքերի հայելային հետքաշման թեզը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից։ Այն խիստ վտանգավոր հետևանքներ է ունենալու մեզ համար։ Եթե նման բան տեղի ունենա, ապա միանգամից 70 գյուղ մնալու է առանց պաշտպանության։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման ահազանգ հնչեցրեց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Մեր գյուղերը բավականին մոտ են գտնվում սահմանին։ Զորքերի հայելային հետքաշումը մեր դեպքում չի աշխատելու, դա բխում է բացառապես Ադրբեջանի շահերից։ Անթույլատրելի է հեռանալ ու անպաշտպան թողնել այդ գյուղերը։ Եթե միջնորդ կոչվածներն առհասարակ ուզում են, որ Հայաստան պետությունը մնա, ապա պետք է հասկանան, որ զորքերի հետքաշման պայմանը համաչափ չի կարող կիրառվել Հայաստանի դեպքում, քանի որ 70 գյուղ կմնա անպաշտպան։ Հայաստանը Թուրքիա-Ադրբեջան կոնֆեդերացիայի մեջտեղում է գտնվում»,-ասում է Այվազյանը և մեկնաբանելով Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող պնդումները, թե այս ամենի նպատակը խաղաղության հասնելն է՝ շեշտում է՝ խաղաղության համար չնչին նախադրյալ անգամ չկա։
«Ինչու է ընտրվել 1975թ․ քարտեզը, որը Հայաստանի համար ամենաանհաջող տարբերակն է։ Իսկ ինչո՞ւ 1921-28թթ․ քարտեզը չի ընտրվել, որն, ի դեպ, տրամաբանական կլիներ, քանի որ այդ թվականների սահմաններով է Հայաստանը մտել Խորհրդային միության մեջ։ 1930-ականներից արդեն խորհրդային ղեկավարությունը Հայաստանից մաս-մաս տարածքներ է պոկել ու նվիրել Ադրբեջանին։ Դեռ չեմ ասում այն, որ Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի»,-նշում է Այվազյանն ու կրկնում՝ վարչապետը երկրի համար աննպաստ, սխալ դիրքերից հանդես գալու փոխարեն՝ պետք է փորձի կանգնեցնել թշնամու՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
«Հատուկ ռազմական գործողություն»-ը ճիշտ կլիներ հենց սկզբից անվանել պատերազմ. Զատուլին
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ինչ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի ժամանակ...
Նիկոլ Փաշինյանը և երիտթուրքերի վայրագություններն արդարացնող լրագրողը՝ մի լուսանկարում
Անկարա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է Թալեաթ փաշայի և երիտթուրքերի վայրագությունների...
Միայն էլեկտրոնային թևնոցով. Վրաստանի նախագահն առաջարկում է Սաակաշվիլիին բանտից ազատել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է բանտից ազատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, սակայն էլեկ...
Ռուսաստանը պետք է ավարտի հատուկ ռազմական գործողությունը. այլընտրանք չկա. Պեսկով
Ռուսաստանը պետք է իմանա իր գիծը և այն մինչև վերջ տանի, այլընտրանք չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղ...