Կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով․ Մասկը կրկին ամենահարուստն է
Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար: Իսկ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 187 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ հորիզոնական:
Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով, իսկ Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 5 միլիարդ դոլարով:
Bloomberg գործակալությունը նշում է, որ Մասկի կարողության աճը պայմանավորված է նրանով, որ Tesla-ի բաժնետոմսերի գինն այս տարի աճել է 66 %-ով, մինչդեռ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ազդել է LVMH-ի կողմից առաջարկվող շքեղության ապրանքների սպառման վրա:
Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, իսկ չորրորդ տեղը՝ Microsoft-ի համահիմնադիր, գործարար, բարերար Բիլ Գեյթսը:
Ընդ որում, Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում Բեռնար Առնոն շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Նոր ուսումնական ծրագրում ամբողջությամբ պահպանվել է եկեղեցու պատմությունը․ Անդրեասյան
Եկեղեցին մտահոգություն ունի, որ դպրոցում առանձին առարկա չունենալը կվտանգի կարևոր գիտելիքն ու արժեքները, իսկ մանկավարժութ...