Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 2 տարի է «հիմնանորոգում» են, արդյունքը՝ փոսերով մայրուղի․ Աբրահամյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 2 տարի է «հիմնանորոգում» են, արդյունքը՝ փոսերով մայրուղի․ Աբրահամյան
Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան…

Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհի տարբեր հատվածներից, որոնք փոսալցված չեն կամ կիսաքանդ են։

 

«Սյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է:

 

Վատ վիճակ է նաև Սիսիանից դեպի Տաթև հատվածում, որ ընդհանուր ճանապարհի կարևոր բաղադրիչներից է»,- գրել է Աբրահամյանը։

 

Հիշեցնենք՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը 44-օրյա պատերազմից հետո փոխարինվեց Կապան-Աղվանի-Տաթև այլընտրանքային ճանապարհով։  

 

[7eebb96f71f03437e142d40fe6e5d438.jpg]

[8a331163dcdf280366949626a7302a81.jpg]

[a4adce612e253379db6511ba1787b279.jpg]

[157117f7285a2389e1b4bcb56749e06d.jpg]

[1454a2c64f3d39a88415d94b42450c1d.jpg]

[0fd7587fa67cb824a8398f51e71a0d12.jpg]

[6f08ffce21815de767156fd966090736.jpg]

[f70016abc9faf2e0244fd8baf58d39cf.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250