Դժգոհություններ՝ GPS-ի անսարքություններից․ Իրավիճակը Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից հետո

Մերձմոսկվայում գործում են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, գրել է մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ 

Նա հայտնել է, որ ոչնչացվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ 

«Խնդրում եմ բնակիչներին հանգստություն պահպանել, արտակարգ բոլոր ծառայություններն աշխատում են, կտեղեկացնենք»,- գրել է նա։ 

Mash թելեգրամյան աիքը գրում է, որ Մոսկվայում խլացվում են արբանյակային նավիգացիոն ազդանշանները։ Միջոցառումը կապված է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ, որոնք դրանք օգտագործում են ուղղորդման համար: Տաքսու վարորդները և վարորդները դժգոհում են GPS-ի անսարքություններից։

Նաև մայրաքաղաքային ոստիկանության համար հայտարարվել է «Թայֆուն» պլան, ինչը նշանակում է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանն առնչվող անձնակազմի հավաքագրում։ 

ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում երթևեկությունը արգելափակված է Ուդալցովա փողոցով՝ Լենինսկի պողոտայից մինչև Միխայիլ Պևցով փողոց։

Քաղաքականություն

Պատահարներ