«Մինչև այս տարվա վերջ պարեկային ծառայությունը կգործի ամբողջ ՀՀ-ում». Արա Ֆիդանյան

Մինչև այս տարվա վերջ ՆԳՆ պարեկային ծառայությունը կներդրվի ամբողջ հանրապետության տարածքում։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: 

 

«Արդեն ավարտվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարեկների ուսուցումը։ Սակայն ծառայության մեկնարկը հոնվարից տրվել է»,– ասել է նա։ Խոսելով ոստիկանությունում իգական սեռի ներկայացուցիչների քանակի մասին` նա նշեց, որ այս պահին նրանք կազմում են 18,4 տոկոս` կանխատեսված 18,8 տոկոսի փոխարեն: 

 

«Մենք նպատակ ենք դրել պարեկային ծառայությունում կին ծառայողների թվաքանակը մինչև 2024թ–ի ավարտը հասցնել 30 տոկոսի` անցկացնելով կին ծառայողների թիրախային ընդունելություն»,– ասել է նա։ Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների հաշվետու տարվա միջին աշխատավարձին, ապա Ֆիդանյանը նշեց, որ ներառյալ պարգևատրումները, այն կազմել է 289 հազար դրամ։

Քաղաքականություն

Պատահարներ