Հասարակություն
Ադրբեջանը երկրի երեսից ջնջել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանը․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը երկրի երեսից ջնջել է օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով հուշակոթողի վերացման դեպքը:
«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։
Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»»,- գրել է ԱԺ խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3