«ՌԴ-ի դեմ պատերազմ է բոլոր ճակատներում». Պեսկով
ՌԴ-ի դեմ պատերազմ է բոլոր ճակատներում, Մոսկվան պետք է պահպանի սթափ միտքը, ուժն ու հավաքվածությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով լրագրող Պավել Զարուբինին, ով Պեսկովի հետ զրույցից կադրեր է հրապարակել իր Telegram ալիքում։
«Ավելի լայն պատերազմ է գնում, պատերազմ մեր դեմ բոլոր ճակատներում` լինի տնտեսություն, միջպետական հարաբերություններ և այլն», – ասել է նա։
Պեսկովը նշել է, որ այսօր ոտնձգություն են անում այն ամենի հանդեպ, ինչ ժամանակին սրբություն էր, բոլոր այս անսասան հիմքերը փլվում են ոչնչից չքաշվող հավաքական Արևմուտքի ներկայացուցիչների ոտքերի տակ։
«Մենք պետք է չտրվենք հույզերի։ Պետք է պահպանենք սթափ մտածողությունը։ Եվ անենք այն, ինչը մեզ համար շահավետ է, այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին` լինել կոշտ, սակայն բաց, որպեսզի հստակ տեղ հասցնենք մեր մտահոգությունները, մեզ համար անընդունելի պահերն ու այն, ինչի դեմ կռվելու ենք` բառի ընդհանուր իմաստով։ Մենք պետք է հասկացնենք նրանց այս ամենը», – ասել է Պեսկովը։
Անդրադառնալով ռազմական հատուկ գործողությանը` Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ դրա նպատակներն անփոփոխ են և պետք է ի կատար ածվեն։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամա...
Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և...
«Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո». ԿԽՄԿ–ն` զինվորների դեպքի մասին
ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Sputnik Արմենիայի հ...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...