«Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո». ԿԽՄԿ–ն` զինվորների դեպքի մասին
ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգմանը։
ՀՀ ՊՆ–ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։
«Մենք հետևում ենք իրավիճակին, սակայն մեր աշխատանքը մեր մանդատի շրջանակում կարող ենք կատարել միայն պաշտոնական կողմի հաստատման կամ ընտանիքի դիմումի հիման վրա»,–ասել է Ամատունին։
Նա հավելեց, որ այս պահին նման դիմում չկա ո՛չ պաշտոնական կողմից, ո՛չ էլ զինվորների ընտանիքից։
Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամա...
Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...