Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:
Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:
Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու, զենք, զինամթերք հափշտակելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին
Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և...
«Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո». ԿԽՄԿ–ն` զինվորների դեպքի մասին
ԿԽՄԿ–ն հետևում է իրավիճակին, սակայն քայլեր կարող է ձեռնարկել միայն պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Sputnik Արմենիայի հ...
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...