«Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցավորությունը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական կարողացավ թշնամուն կանգնեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալների և արատների, նախորդ իշխանակարգերի պահվածքի: Ցավոք սրտի, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփականաշնորհվեց, կուսակցականացվեց և դարձավ մի հոգու, մի խմբակի սեփականությունը: Ի վերջո հասկացանք, որ նա ուներ իշխանություն ունենալու, այն վայելելու և գուցե ինչ-որ ծրագրեր իրագործելու նպատակներ: Բայց, բոլոր դեպքերում, 5 տարի անց ապրում ենք աննախադեպ վայրէջք, մեր պետականությունը կորցնելու իրական հնարավորություն՝ մեր իսկ ձեռքով»,- ասել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե միասին ինչ-որ բան չփոխենք, ապա կգնանք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության:
Հովհաննիսյանը շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցավորությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ:
Քաղաքական գործիչը շեշտում է՝ ունենք լավ սպաներ, բայց որևէ մեկը որևէ ձայն չի հանում, պետական կառույցներում աշխատողները նույնպես չեն ընդդիմանում։
«Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն: Այս վիճակի կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք: Ուզում են Հայաստանը դարձնել հաշմանդամ, կոնքային պետություն՝ այն հանձնելով զեղասպանող թշնամիներին: Եվ դա անելով՝ տվյալ անձը նույնպես դառնում է հանցակից ցեղասպանողներին»,- հավելել է նա և ասել․
«Պատերազմ է գալու. Խաղաղության պայմանագիր կոչես, թե ինչ, այս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ, իսկ մենք ի՞նչ ենք անում պատերազմի ժամանակ պաշտպանվելու համար: Պետական մարմինները ի՞նչ սթափություն, ի՞նչ կազմակերպվածություն են բերում ժողովրդին՝ մեզ պատրաստելու այդ արհավիրքին»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...