Նիդեռլանդներում Պուտինի նախկին փեսայի հողատարածքի վրա կալանք է դրվել

Նիդեռլանդների դատախազությունը կալանք է դրել Ամստերդամի արվարձանում գտնվող հողատարածքը, որը պատկանում է Վլադիմիր Պուտինի ավագ դուստր համարվող Մարիա Վորոնցովայի նախկին ամուսնուն՝ Յորիտ Ֆաասենին։

 

Այս մասին  հայտնում է Pravda-ն` հղում անելով The Project-ը, Follow the Money-ի հոլանդական հրատարակությանը և բրիտանական The Guardian թերթին:

 

Meduza-ն էլ գրում է, որ նախկինում այն պատկանում էր Պուտինի ընկերների՝ գործարարներ Արկադի և Բորիս Ռոտենբերգների կառույցներին։ 2019 թվականին Ֆաասենն այն գնել է 450.000 եվրոյով, իսկ 2021 թվականին որոշել է այնտեղ կառուցել բնակելի շենք և վեց գրասենյակային տարածք։

 

ՌԴ նախագահի նախկին փեսայի ծանոթներից մեկի խոսքով՝ Ֆաասենը վերջերս մեկնել է Ամստերդամ, սակայն շուտով ստիպված է եղել վերադառնալ Ռուսաստան, քանի որ նրանով սկսել են հետաքրքրվել Նիդեռլանդների իրավապահ մարմինները։

Քաղաքականություն