Մենք քննարկելու բան չունենք. Էրդողանը պատասխանել է Քըլըչդարօղլուի բանավեճի կոչին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը՝ նշելով, որ իրենք խոսելու ոչինչ չունեն։ Այս մասին նա հայտարարել է CNN Turk-ին և Kanal D-ին տված հարցազրույցում։
Նվշվում է, որ Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հեռուստաբանավեճի էր հրավիրել հանրապետության գործող ղեկավարին՝ «ապացուցելու» իր ենթադրյալ «համագործակցությունն ահաբեկիչների հետ»։ Էրդողանն էլ ասել է, որ եթե Քըլըչդարօղլուն չի կարողանում ապացուցել ահաբեկիչների հետ իր համագործակցությունը, ապա նա «անազնիվ մարդ» է։
«Հիմա նա ինձ կանչում է հեռուստատեսություն։ Ինչի՞ մասին եք խոսելու ինձ հետ։ Նա ոչ ձեռքբերումներ ունի, ոչ տեսլական։ Ես ձեզ հետ քննարկե՞մ Օքմեյդանայի շրջանի սոցիալական ապահովագրության բաժնի հիվանդանոցը, թե՞ խոսենք, այն մասին, թե ինչպե՞ս եք խորհրդարանում 40 մանդատ տվել նրանց, ովքեր ընտրություններում նույնիսկ 1 տոկոս ձայն չեն ստացել»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...