Չինաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ
Չինաստանը, արևմտյան երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, Հիրոսիմայում անցկացված Մեծ Յոթնյակի (G7) գագաթնաժողովից հետո պատրաստ է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետներին։
Նշվում է, որ ըստ փորձագետների G7-ի գագաթնաժողովը միայն ընդգծեց մի կողմից Չինաստանի և Ռուսաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև աճող աշխարհաքաղաքական անջրպետը։
«Չինաստանը պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ G7-ի գագաթնաժողովից հետո, քանի որ G7-ի համաժողովում կենտրոնական թեման ոչ միայն ուկրաիանական պատերազմն է եղել, այլև Արևմուտք-Չինաստան հարաբերությունները և դրանում ԵՄ դիրքավորումը»,- ասել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոսը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...