Արցախում «Արտահիվանդանոցային ծառայություններ» ծրագրով կատարվել է մոտ 5 միլիարդ դրամի սպասարկում․ նախարար

Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
 

«Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:
 

1․ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջեն 2022 թվականին պլանավորված էր 15,5 մլրդ ՀՀ դրամ, ճշգրտված պլանով ՝ 12․ 598 մլրդ ՀՀ դրամ:

 

2․ Առողջապահության համակարգի կատարած բուժօգնության և բուժսպասարկման ծավալը 2022 թվականին կազմել է 12 մլրդ 598 մլն 709 հազ ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման փաստացի ծավալները կազմել են 10 մլրդ 907 մլն 246 հազ ՀՀ դրամ` ապահովելով ճշտված բյուջեով նախատեսված ցուցանիշի 86.6%:

 

3․ 2022 թ․ արտամարմնային բեղմնավորման ծրագրի համար նախատեսված էր 375 մլն ՀՀ դրամ, սակայն տարեկան պլանի ճշգրտումից հետո թիվը կրճատվել և դարձել է 148 մլն ՀՀ դրամ։ Տրվել է 133 ուղեգիր , ֆինանսավորվել է 84 մլն 207 հազ ՀՀ դրամ ՝ ծրագրի 65 շահառուների համար։

 

4․ «Բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ» խմբի ծախսերը կազմել են 344 մլն 38 հազ ՀՀ դրամ: Կատարողականը՝ 39.9 % :

 

5․ Հաշվետու տարում «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով կատարվել է 4 մլդ 72 մլն 242 հազ ՀՀ դրամի չափով բուժսպասարկում, իսկ «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի ծրագրերով ՝ 3 մլդ 513 մլն 945 հազ ՀՀ դրամի չափով: 1 մլրդ 27 մլն 545 հազ ՀՀ դրամ հատկացվել է «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբին` ապահովելով ծրագրի 96.9% -ը: «Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)» խմբի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարվել է 3 մլրդ 89 մլն 92 հազ ֆինանսական ծավալով բուժսպասարկում:

 

6․ 2022թ մասնավոր ատամնաբուժական 15 կլինիկաների մատուցվել է 308 մլն 895 հազ ՀՀ դրամի ծառայություն, ֆինանսավորվել է 424 մլն 345 հազ ՀՀ դրամ՝ հանրապետության բնակչության սոցիալապես անապահով և առանձին հատուկ խմբերի սպասարկման համար:

 

Նախարար Վարդան Թադևոսյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցադրումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ