ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել Փաշինյանի և Ալիևի միջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր խոսքում կիրառեց մի արտահայտություն, որը վերջին տարիներին հիմք է ծառայում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Ես ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020թ. Նոյեմբերի 9-ի հայատարարության կատարման շրջանակներում, ես ցանկանում եմ ընդգծել որ այդ հայտարարությունում խոսք է գնում միայն մի միջանցքի մասին և դա Լաչինի միջանցքն է։ որը պետք է լիներ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց, ցավոք, անօրինական ձևով արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Մյուս կողմից ցանկանում եմ նշել, որ Հայասստանը պատրաստ է տարածաշրջանի բոլոր հաղորդակցություների ապաշրջափակմանը, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք պատրաստ ենք այդ հաղորդակցությունների բացմանը ՀՀ սուվերենության և իրավական շրջանակներում»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել է բանավեճը՝ ասելով. «Մենք ՀՀ–ից տարածքային նկրտումներ չունենք։ Ինչպիսի երևակայություն պետք է ունենալ, որ իմ խոսքում այդպիսի բան տեսնել»։ Ըստ Ալիևի՝ «միջանցք» բառը, որ ինքը կիրառել է, կիրառում է նաև «Հյուսիս–հարավ» ճանապարհի հետ կապված. «Միջանցք բառը միջազգային տերմին է և չի նշանակում որևէ մեկի տարածքի հանդեպ նկրտում»։ Նա նաև նշել է. «Մենք ոչ մեկի տարածքային ամբողջականություն չենք խախտում, հատկապես, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է. «Բոլոր մարդիկ որոնք տեղյակ են նոյեմբերի 9-ի հայտարարությանը գիտեն որ այնտեղ մի անգամ է միջանցք բառը օգտագործվում և դա Լաչինի միջանցքի մասին է, որը կրկնում եմ պետք է լինի ՌԴ վերահսկողության տակ, սակայն, անօրինական ձևով շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից ցանկանում եմ նշել որ ՀՀ և ԱՀ համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականության փոխաձարձ ճանաչման վերաբերյալ և այդ հիմքով մենք բավանական հաջող առաջ ենք ընթանում մեր հարաբերությունների կարգավորման համար»։
Փաշինյանի խոսքով շատ կարևոր է այդ համատեքստում ԼՂ բնակիչների իրավունքների ու անվտանգության հարցերը. «Եւ հույս ունեմ շուտով կսկվի նորմալ, կառուցողական դիալոգ Բաքվի և Ստեփանակերտի միջև»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը». Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած...
Օվերչուկը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ինչ հարցեր չեն լուծվել
Խոսքը տեխնիկական մանրամասների մասին է, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ...
Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի 1-ին՝ Քիշնևում. Ադրբեջանի դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են խաղաղության պայմանագիր կնքել հունիսի մեկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև...