Կայա Կալլասը՝ Ռուսաստանին չհավատալու և նոր պատժամիջոցներ կիրառելու մասին
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն չի վստահում Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերին: X-ում նա պնդում է, որ Ուկրաինայի կողքին շարունակելու են կանգնել և խոչընդոտելու են Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին:
«Բրյուսելը չի հավատում, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորություններն ու խոստումները Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ: Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է զսպեն Ռուսաստանին, որպեսզի այն չկարողանա վերախմբավորվել: Այդ նպատակով եվրոպացիները կմարզեն Ուկրաինայի զինված ուժերին և կպատրաստեն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- նշել է նա:
Հավելենք՝ ԵՄ առաջնորդների կողմից որևէ ընդհանուր հայտարարություն դեռ չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...