Կիևածին ավազակներ գուցե ընդունեք ուկրաինացի ողջ գերիներին. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը չի ուզում ընդունել ուկրաինացի ողջ գերիներին, իսկ զոհված մարտիկների հազար մարմինները նրան դժվարությամբ են ստիպել վերցնել: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Այս կերպ նա մեկնաբանել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան արժեքավոր է ՆԱՏՕ-ի համար, քանի որ գիտի, թե «ինչպես սպանել ռուսներին»:
«Գուցե հազար գերի ուկրաինացիներին տանե՞ք, կիևածին ավազակներ։ Թե չէ նրանց հազիվ-մի կերպ համոզեցինք տանել Ուկրաինայի հազար սպանված քաղաքացիներին, որոնցից Բանկովայան հրաժարվում էր։ Ողջերին նույնպես չեն ուզում տանել»,- նշել է Զախարովան։
Ավելի վաղ RT հեռուստաալիքը կայք էր գործարկել, որտեղ հավաքված են բոլոր տեղեկությունները 1000 ուկրաինացի գերիների վերաբերյալ, որոնցից ավելի վաղ հրաժարվել էր Կիևը: Ռեսուրսում կարելի է գտնել տվյալներ յուրաքանչյուր գերեվարվածի մասին` նրա անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, զորամասի համարը, կոչումը և զինվորական մականունը:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...