Այժմ քննարկվում է Պուտին-Զելենսկի հանդիպման վայրի տարբերակները. Քերոլայն Լևիթ
ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման վայրի բազմաթիվ տարբերակներ, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ:
«Կան մի շարք տարբերակներ, որոնք ներկայումս մեր ազգային անվտանգության թիմը քննարկում է երկու կողմերի հետ», - ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը զանգահարել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդները աջակցություն են հայտնել Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ խորհրդակցությունների շարունակմանը։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...