Թրամփը Պուտինին կոչ է արել ներկայացնել իրատեսական պահանջներ. Axios
Թրամփը համաձայնել է Զելենսկու հետ այն հարցում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է անմիջականորեն քննարկեն տարածքային հարցը և խնդրել է Պուտինին ներկայացնել իրատեսական պահանջներ, գրում է Axios-ը։
Գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է.
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ անհրաժեշտ է անմիջական հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ տարածքային պահանջները քննարկելու համար, և խնդրել է նրան «իրատես» լինել»,- ասվում է հոդվածում:
Հրատարակությունը պարզել է, որ ստեղծվել է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի համատեղ հանձնաժողով՝ Կիևի անվտանգության երաշխիքներ մշակելու համար, որը գլխավորում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամները առաջիկա օրերին կաշխատեն «առավոտից մինչև երեկո», և շաբաթվա վերջում «կարող է ի հայտ գալ որոշակի հստակ կառուցվածք»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...