Իրանից աշխատուժ և փորձագետներ կգան Հայաստան, մի շարք ծրագրերի համար
Հայաստանը և Իրանը ստորագրել են քաղաքաշինության ու շինարարության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փաստաթղթով նախանշվել են համագործակցության հիմնական մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ Իրանից փորձագետների և աշխատուժի ներգրավում ՀՀ-ում իրականացվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագրում, փորձի փոխանակում տարածական պլանավորման, գոտիավորման, տեխնիկական և ինժեներական այլ ծառայությունների ոլորտներում։
Կողմերը համագործակցելու են նաև շենքերի, շինությունների կառուցման ու շահագործման, էներգախնայողության նորարարական լուծումների ներդրման, ինժեներական ծառայությունների արտահանման, համատեղ հետազոտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով։
Կարևոր նպատակներից է լինելու սեյսմիկ անվտանգության ու սեյսմակայուն շինարարության ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը, քաղաքային պլանավորման թվայնացման ոլորտում երկու երկրների համապատասխան հաստատությունների համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է նաև Հայաստանի և Իրանի ոլորտային մասնագետների շահերը ներկայացնող կազմակերպությունների, բուհերի և հետազոտական կենտրոնների միջև համագործակցություն, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսների ու համաժողովների համատեղ կազմակերպում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է լինելու օկուպացված տարածքների հետ․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին այսօր իր ուղերձում հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ինչպե՞ս...
Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ. Ռուբիո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այս մաս...
Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա ուղերձում խոսել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը խաղաղության համաձայնագրո...
Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել...