Քաղաքականություն
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կմշակվեն 10 օրվա ընթացքում․ Զելենսկի
Կիևի անվտանգության երաշխիքները, հավանաբար, կմշակվեն 10 օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Անվտանգության երաշխիքները, հավանաբար, կբացահայտվեն մեր գործընկերների կողմից, և ավելի ու ավելի շատ մանրամասներ կհայտնվեն։ Այս ամենն ինչ-որ կերպ կձևակերպվի թղթի վրա հաջորդ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանից Հայաստան նոր բեռնափոխադրում․ ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Նեթանյահուի անսպասելի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
5.0