«Փաշինյան-Ալիև. «պասերով խաղ»». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Ալիև. «պասերով խաղ»
Տխուր տպավորություն է ստացվում:
Ալիևը պահանջեց, որպեսզի Փաշինյանն արտասանի «Արցախն Ադրբեջան է և վերջ» արտահայտությունը, Փաշինյանը շտապեց խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ 86,600 քառակուսի կմ տարածքով, ընդ որում՝ չհստակեցնելով՝ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը (ըստ Գուրգեն Արսենյանի՝ այո), թե՞ ոչ:
Ալիևն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, Փաշինյանը դա փոխլրացնում է՝ «կադաստրի վկայականի» մասին տխմար հայտարարությամբ: Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, լեգիտիմացնում է Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիան:
Ու ի վերջո. եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, ինչպե՞ս է պահանջում, որ ՀԱՊԿ-ն դատապարտի Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ...