Ճապոնիայի վարչապետը ավագ որդուն խիստ նկատողություն է արել
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խիստ նկատողություն է արել ավագ որդուն՝ Սյոտարո Կիսիդային, անպատշաճ վարքի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին։
Կիսիդան նշել է, որ իր որդու պահվածքը կառավարության ղեկավարի Տոկիոյի նստավայրում պատշաճ չի եղել։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի այսուհետ նման բան տեղի չունենա, որպեսզի նստավայրն օգտագործվի և կառավարվի հավուր պատշաճի», - ասել է նա։
Նշվում է, որ ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները գրել էին, որ վարչապետի որդին, որն զբաղեցնում է նրա քարտուղարի պաշտոնը, 2022թ. դեկտեմբերին կառավարության ղեկավարի նստավայր է հրավիրել իր մոտ տասը հարազատներին ու ընկերներին։ Համացանցում հայտնվել էր նրանց լուսանկարը շենքի շքամուտքի կարմրագորգ աստիճաններին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...