Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ
Երևանի և Բաքվի միջև հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին:
«Բաքուն ու Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և թե ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում, հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,-հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»: «2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»
«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,-նշել է նա։
Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնել, իրենց ձեռնտու ձևակերպումների և փոխզիջումների գնալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
ԱՄՆ պետքարտուղարությունը` մոսկովյան եռակողմ հանդիպման մասին
Պետքարտուղարությունը արձագանքել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակց...
Թուրք պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին
Թուրքիայի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մայիսի 25-ին մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ ժամանել են Իգդիր, այցելել...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ...