Վալերի Զալուժնինը չի կարողանա շարունակել ծառայությունը ուկրաինական բանակում
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումի պատճառով չի կարողանա շարունակել ծառայությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որին հայտնել է ռուսական ուժային ենթակառուցվածքների ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Զալուժնին փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին, Խերսոնի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում հրթիռային հարվածների հետևանքով։ Կիևի զինվորական հոսպիտալում նրան գանգուղեղային տրեպանացիա են արել։
Բանախոսը նշել է, որ գլխավոր հրամանատարի վիճակը բարդացել է, քանի որ նա երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունի։
«Իրավիճակն այսպիսին է` կապրի, բայց իր աշխատանքը չի կարողանա կատարել»,- հավելել է նա։
Նշվում է, որ Զալուժնիի վիճակի և գտնվելու վայրի մասին առաջին հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ՆԱՏՕ-ից հայտնել են, որ նա տեղեկացրել է, որ դաշինքի ռազմական կոմիտեի անդամների առջև չի կարող ելույթ ունենալ նույնիսկ տեսակապի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...