Շնորհակալ եմ Պերուի խորհրդարանին ինձ անցանկալի անձ հայտարարելու համար․ Մեքսիկայի նախագահ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը շնորհակալություն է հայտնել Պերուի խորհրդարանի հանձնաժողովին, որը կողմ է քվեարկել իրեն պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին: Այդ մասին հատնել է ТАСС - ը։
«Շատ շնորհակալ եմ ինձ պերսոնա նոն գրատա հայտարարելու համար, որովհետև ես անհարմար կզգայի, եթե այդ օրենսդիրները և իշխանությունը պահող տիկինը ինձ մրցանակ հանձնեին կամ ծափահարեին ինձ։ Ես կամաչեի», - ասել է նա մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում։
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ կարևորություն չի տալիս այդ որոշմանը, որովհետև այն արտացոլում է Պերուի փոքրամասնության դիրքորոշումը։
«Նրանք կոռումպացված քաղաքական գործիչներ են, պաշտոնեական դիրքը չարաշահողներ, ծախու լրագրողներ և մտավորականներ, այլ ոչ թե Պերուի ժողովուրդը», - կարծում է նա:
Հիշեցնենք՝ Պերուի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 22-ին քվեարկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին՝ երկրի իշխանությունների վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների պատճառով։ Այժմ նախաձեռնությունը պետք է քննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...