Կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք․ գների վերահսկման արդյունքները Արցախում

Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝

 

հարուցվել է 92 վարչական վարույթ,

• ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով,

• կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք,

• կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն,

• ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեության  կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։

 

Նշվում է, որ բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ  նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։

 

Տեղեկացնում են նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի  և համայքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում  և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։

 

Հավելվում է նաև, որ կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին:

Քաղաքականություն

Պատահարներ