Ռուսաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների թիվն ավելացել է 272%-ով
Ռուսաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների թիվն անցած տարի ավելացել է 272 տոկոսով, ռուսաստանցիների հոսք է նկատվում նաև Ղազախստանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան։
«Մենք ներկայացնում ենք միայն աշխատողների վերաբերյալ վիճակագրությունը, այսինքն՝ նրանք այն մարդիկ են, որոնք մեկնել են աշխատելու նպատակով։ Մենք ունենք 2022թ. տվյալները, որոնցում Ղազախստանի եւ Հայաստանի հարցում աճ է նկատվում։ Օրինակ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում աճը 272 տոկոս է 2021թ. համեմատ։ Ղազախստանի Հանրապետությունում այդ աճը մոտ 70 տոկոս է»,- ասել է Օմուրբեկովան։
Նա նշել է, որ նման միտում Բելառուսում և Ղրղըզստանում անցյալ տարի չի նկատվել։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոխվի
2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ ընտանեկան, սոցիալական...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
Սուրգուտում բերման է ենթարկվել աներոջը դանակահարծ հայ փեսան
Սուրգուտում բերման է ենթարկվել աներոջը դանակահարծ, փախուստի մեջ գտնվող հայ փեսան՝ Հովիկ Մադոյանը։ 112-ի տեղեկությու...