Կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չի խոստացել և ոչ էլ թույլ է տվել, որ այդպիսի տպավորություն ստեղծվի: Այս մասին վարչապետը խոսել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
«Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ ես պատերազմի ժամանակ բանակցությունների ընթացքում խոստացել եմ միջանցք և հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար էսկալացիաներ են տեղի ունենում և իրավիճակը անկայուն է։
Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի։ Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ձևաչափով, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան եմ ուզում անել։ Ես չեմ ասում սա ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն։ Ես ասում եմ, որ սա կարող եմ ապացուցել, որ դրան առարկություն այլևս չի կարող լինել։ Այլ բան, որ կան նյութեր, որ կարող եմ իմ որոշմամբ ապագաղտնիացնեմ, բայց դե հասկանում ենք, որ դա մենակ ինձ հետ կապված չի»,- նշել է վարչապետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս» Միրզոյանը` բանակցությունների մասին
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պ...
ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար Հայաստանը պատրաստ է երկխոսության. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի...