Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունը՝ Զախարովայի մասին Փաշինյանի խոսքերի վերաբերյալ․ ԶԼՄ
Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար մեկնաբանություններ է անում այլ երկրների ղեկավարների հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ТАСС-ին հայտնել է Երևանում դիվանագիտական աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «չի կարող մեկնաբանել» իր հայտարարությունները։
Դիվանագիտական աղբյուրը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ԱԳՆ-ն «պարբերաբար մեկնաբանում է այլ երկրների ղեկավարների հայտարարությունները»։ «Գուցե Փաշինյանի գլխին ուղղակի սարքել են»,- ասել է աղբյուրը։
Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին, ասել էր․ «Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»։
Արփինե Դավոյանը հայերեն թարգամանած ընթերցել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսք...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք, Վլադիմիր Վ...
ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տր...