ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է․ Պուտինը՝ ճանապարհների ապաշրջափակման և Լաչինի միջանցքի մասին
Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տրանսպորտային երթուղիները: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը։
Պուտինն ընդգծել է, որ տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների ապաշրջափակման՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր կառուցման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է:
«Պետք է ասել, որ ադրբեջանական կողմն էլ հաստատում է, որ այդ առումով ոչ մի փոփոխություն չունի։ Նրանք առանց որևէ տարբերակի ճանաչում են Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը։ Եվ ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանություններն այն ամենի վերաբերյալ, ինչը կապված է տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունեն»,– ասել է նա։
Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ բարեկամների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ այդ դիրքորոշումն ենք ունեցել և հիմա էլ ունենք։ Ամեն ինչ պետք է լինի մեր այդ եռակողմ հայտարարության տառին ու ոգուն համապատասխան»,– ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Պուտինը
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:Իր խոսքո...
Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի. Ալիև
Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հեյդար Ալիևը և Դուք,...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավ...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...