Դիմել եմ մեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափին առնչվող տուգանքը չկիրառելու առաջարկով. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դիմել եմ ՆԳ նախարարին մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում նախատեսվող տուգանքը չկիրառելու առաջարկով՝ հաշվի առնելով, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 123-րդ հոդվածով նախատեսված է, որ ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,-գրել է նա։
Նա նաև հավելել է, որ սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում oգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշումը 13.01.2022թ.-ին թիվ 27-Ն որոշմամբ ուժը կորցրել է:
«Հետևաբար, այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումները չեն կարող տուգանք առաջացնել, քանի որ նման կարգավորում չկա ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, և անհրաժեշտ է ընդունել կառավարության որոշում կամ կատարել փոփոխություն օրենքում»,-գրել է Առաքելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...