Բորելը շփոթել է ռուսական Բելգորոդը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի հետ
Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, լրագրողի հարցին պատասխանելու ժամանակ, ռուսական Բելգորոդը շփոթել է սերբական Բելգրադի հետ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողը հարց է ուղղել Բորելին՝ կապված Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի վրա ուկրաինական կողմի հարձակումների հետ։ Սակայն Բորելը ռուսական մարզկենտրոնը շփոթել է Սերբիայի մայրաքաղաքի հետ և ասել․
«Իսկ ի՞նչ է կատարվում Բելգրադում. ես չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել այն, ինչ կատարվում է»։
Այստեղ միջամտել է նրա օգնականը, որը բացատրել է, որ խոսքը ռուսական մարզի մասին է, այլ ոչ թե Սերբիայի մայրաքաղաքի, նրանք մի քանի րոպե զրուցել են և Բորելը կրկին ասել է, որ տեղեկություն չունի, թե ինչ է կատարվում Բելգորոդում։
Հիշեցնենք, որ վերջերս ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել էր Բելգորոդ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...