Անօդաչու թռչող սարքից արդեն 2-րդ անգամ պայթուցիկ են նետում Բելգորոդի վրա
ՌԴ Բելգորոդի շրջանում արդեն երկրորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքից պայթյուցիկ են նետել քաղաքացիական շինությունների վրա։
Վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքից երկու պայթուցիկ են նետել Բելգորոդի շրջանի Բորիսովկա քաղաքի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի շենքի վրա։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են երեք ավտոմեքենաներ և Կենսաթոշակային հիմնադրամի շենքի ապակեպատումը։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Հիշեցնենք՝ երեկ գիշերը նույնպես Բելգորոդում անօդաչու թռչող սարքից պայթուցիկներ են նետել Անվտանգության դաշնային ծառայության շենքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի օր է սկսել են հակահարձակումը
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, Rai 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նա...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։Հ...
Բելգորոդում ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ կրակել են քաղաքացու գլխին․ Գլադկով
Բելգորոդի շրջանի Գրեյվորոն քաղաքային թաղամասում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակման ժամանակ խաղաղ բնակիչնե...
Ադրբեջանը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ՊԲ
Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձ...