Ուկրաինայի զինված ուժերը մի քանի օր է սկսել են հակահարձակումը
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, Rai 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Հակահարձակումը մի քանի օր է մեկնարկել է։ Այս պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կմ, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են», - նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պոդոլյակը նաև հավելել է, որ Ուկրաինան կօգտագործի Արևմուտքի կողմից մատակարարվող զենքը միայն այն տարածքներում, որոնք իրենն է համարում։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման համար անհրաժեշտ նվազագույն սպառազինություն ունեն։
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի շրջան։
Նմանատիպ հոդվածներ
Անօդաչու թռչող սարքից արդեն 2-րդ անգամ պայթուցիկ են նետում Բելգորոդի վրա
ՌԴ Բելգորոդի շրջանում արդեն երկրորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքից պայթյուցիկ են նետել քաղաքացիական շինությունն...
Բելգորոդում ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ կրակել են քաղաքացու գլխին․ Գլադկով
Բելգորոդի շրջանի Գրեյվորոն քաղաքային թաղամասում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակման ժամանակ խաղաղ բնակիչնե...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։Հ...
Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած կեղծ հայտարարությունը
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել և հերքել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը: «Ադրբե...