Ադրբեջանը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ՊԲ
Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հայտնում են, որ մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հակառակորդի բացած կրակից վնասված շտապօգնության մեքենան․ ՊՆ
ՊՆ-ն այսօր Սոթքի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վնասված շտապօգնության մեքենայից լուսանկարներ է հրապարակել։ Հի...
ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։Հ...
Ուկրաինայի զինված ուժերը մի քանի օր է սկսել են հակահարձակումը
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ, Rai 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նա...
Անօդաչու թռչող սարքից արդեն 2-րդ անգամ պայթուցիկ են նետում Բելգորոդի վրա
ՌԴ Բելգորոդի շրջանում արդեն երկրորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքից պայթյուցիկ են նետել քաղաքացիական շինությունն...