Լրագրող Ջին Քերոլը կրկին դատի է տվել Դոնալդ Թրամփին․ այս անգամ պահանջում է 10 միլիոն դոլար

Գրող և լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլը կրկին հայց է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ այս անգամ պահանջելով վճարել առնվազն10 մլն դոլար։ Փաստաբանների խոսքով՝ քաղաքական գործիչը «կրկնապատկել է» լրագրողի հասցեին նվաստացնող արտահայտությունները, հայտնում է Associated Press-ը։ 

Հայցը ներկայացվել է Մանհեթենի դատարան։ 

 

«Դժվար է պատկերացնել զրպարտչական վարքագիծը, որն ավելի շատ կարող է դրդված լինել ատելությամբ, չար կամքով և չարությամբ», - ասում են փաստաբանները: 

Փաստաբաններն ասում են, որ նոր դատավարությունն անհրաժեշտ է Թրամփին «հետագա զրպարտությունից» հետ պահելու համար: 

Մայիսի 10-ին Մանհեթենի դաշնային դատարանը Ամերիկայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգությունների և զրպարտության մեջ: Դատարանը լրագրողին պարտավորեցրել է վճարել 2 միլիոն դոլար՝ որպես հայցի կարգավորման մաս, ինչպես նաև գրեթե 3 միլիոն դոլարից ավելի փոխհատուցում զրպարտության և հեղինակությանը վնաս պատճառելու համար։ 

Գործում նշվում է, որ դրվագը, որում մեղադրվում է Թրամփը, տեղի է ունեցել 1996 թվականի գարնանը Bergdorf Goodman հանրախանութի կցամասում։ Լրագրողը պատմել է, որ Թրամփը բռնաբարել է իրեն, իսկ երբ ինքը գրել է այդ մասին, նախկին նախագահը ստել է ու ասել, որ դա տեղի չի ունեցել։

Քաղաքականություն

Պատահարներ