Փլատակների տակ մնացած հազարավոր զոհեր կարող են երբեք չնույնականացվել․ ԿԽՄԿ-ի ահազանգը
Գազայի հատվածում փլատակներում մնացած զոհերին երբեք չնույնականացնելու հավանականությունը մեծանում է ամեն օր։ Այս մասին հայտնել է Երուսաղեմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Փեթ Գրիֆիթսը, որի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։
«Կասկած չկա, որ այս մարմինները շուտով դժվար կլինի նույնականացնել։ Որքան երկար են մնում մարդկային մնացորդների դուրսբերման հարցերը չլուծված, այնքան ավելի դժվար է դառնում պարզել նրանց ինքնությունը։ Որքան երկար են զոհերը մնում փլատակներում, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք հայտնաբերելիս կլինեն քայքայման ուշ փուլերում՝ ընդհուպ մինչև կմախքացում»,- ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Փեթ Գրիֆիթսը։
Ինչպես նշվում է հոդվածում, տարբեր գնահատականներով՝ փլատակներում կարող է գտնվել 10-ից 14 հազար մարմին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածում ավերված շենքերի բեկորների տակ դեռևս գտնվում է առնվազն 8 հազար զոհի մարմին, և դրանց դուրսբերումը դժվարացել է սարքավորումների և տեխնիկայի պակասի պատճառով։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է կրծողների և թափառող կենդանիների բազմացմանը, ինչի հետևանքով առաջանում է հիվանդությունների տարածման վտանգ։ Ավելի ուշ անկլավի իշխանությունները հաստատել են, որ բավարար ռեսուրսներ չունեն կրծողների և միջատների ներխուժման դեմ պայքարելու համար և ի վիճակի չեն վերահսկել իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...