Ռուսաստանից կրկին անդրադարձել են Հայաստանին․ ինչ են հայտարարել
Հունիսի 15-17-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Առանձին շեշտադրում է նախատեսվում կատարել Անդրկովկասում փոխգործակցության ընդլայնման հեռանկարների վրա, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների և կապուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասով: Դրան կարելի է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի գործադրման միջոցով:
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կողմերը քննարկելու են Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Անդրկովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, էներգետիկ նախագծերի և զբոսաշրջությանը վերաբերող և այլ հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...