Ռուսաստանի շոկային որոշումն Ուկրաինայի վերաբերյալ
Ուկրաինայի քաղաքացիները դեռևս կարող են մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի, չնայած երկկողմանի անվիզա ճանապարհորդության համաձայնագրի դադարեցմանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 1997 թվականից գործող անվիզա ռեժիմի մասին համաձայնագիրը կարևոր դեր է խաղացել երկու երկրների քաղաքացիների միջև մարդասիրական և ընտանեկան կապերի պահպանման գործում: Սակայն 2023 թվականին փաստաթուղթը դադարեցվել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
Կլիմովը նշել է, որ հաշվի առնելով մարդասիրական հանգամանքները և երկու երկրների բնակիչների միջև ընտանեկան կապերը, Ռուսաստանի իշխանությունները որոշել են պահպանել Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։
Այդ նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրվել է Ռուսաստանի նախագահի թիվ 734 հրամանագիրը, որը կարգավորում է Ուկրաինայի քաղաքացիների մուտքի և ելքի ընթացակարգերը: Փաստաթուղթը ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից և շարունակում է գործել:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...