Թուրքիայի նախագահի նախկին թեկնածուն առաջիկա ընտրություններին կաջակցի Էրդողանին
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանը հայտարարել է, որ մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում երկրի գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանին է աջակցելու:
Առաջին փուլում քաղաքական գործիչը ստացել է ընտրողների գրեթե 5,2 տոկոսի աջակցությունը։
Թուքական ԶԼՄ-ները գրում են, որ Օհանը մտադիր չէ աջակցել ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, քանի որ նա «պաշտպանում է ահաբեկչական կազմակերպություններին»։
Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...