Պետք է շտապ գտնել այդ ահաբեկչին․ Էրդողանը՝ ԱՄՆ-ում «Թուրքական տան» վրա հարձակման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Նյու Յորքում «Թուրքական տան» վրա կատարված հարձակմանը։
Նա Մանհեթենում գտնվող Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողին ահաբեկիչ է անվանել։ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին շտապ գտնել հարձակվողին։
«Մի տղամարդ կոտրել է «Թուրքական տան» պատուհանը։ Ամերիկյան իշխանություններին, անվտանգության ուժերին չասե՞նք, որ պետք է շտապ գտնել այս ահաբեկչին։ Նրանք պետք է անեն այն, ինչ պահանջվում է։ Իրենք ինչպե՞ս կվերաբերվեին նման միջադեպին Թուրքիայում», - ասել է երկրի ղեկավարը Ստամբուլում ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել են տեղական հեռուստաալիքները։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...