Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրվելու դեպքում․ Չավուշօղլու
Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։
«Մի՞թե հարցնելու կարիք կա։ Ինչպե՞ս է լինում ամեն անգամ: Մենք այցելում ենք երկու երկիր՝ Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին, Էրդողանը հաղթանակ է տարել՝ հավաքելով 49,52 տոկոս: Մինչդեռ նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 44,88 տոկոս։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...
Մոտ 10 մլրդ դրամի, 23 անշարժ գույքի բռնագանձման պահանջ՝ Մհեր Սեդրակյանի ու ընտանիքի անդամների դեմ․ «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազ...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...