G7-ի որոշումները քաղաքականացված են և տհաճ․ ՌԴ ԱԳՆ
«Յոթի խմբի» գագաթնաժողովի որոշումները քաղաքականացված են և տհաճ, G7-ն ինքն անշրջելիորեն դեգրադացվել է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ճապոնական Հիրոսիմայում միավորման առաջնորդների հանդիպումը։
«Դրա հիմնական արդյունքը հակառուսական, ինչպես նաև հակաչինական բնույթի տհաճ հատվածներով հագեցած հայտարարությունների ամբողջությունն է։ Այսպիսով, հերթական անգամ «յոթնյակի» միջոցառման արդյունք են դառնում քաղաքականացված որոշումները, որոնք ուղղված են միջազգային հարաբերություններում բաժանարար գծերի ստեղծմանը», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նշվում է, որ «Յոթի խումբը» ժամանակին իրենից ներկայացնում էր միավորում, որի անդամները համակարգում են դիրքորոշումները համաշխարհային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:
«Բայց այժմ այն անդառնալիորեն դեգրադացվել է», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք՝ G7-ի գագաթաժողովը Հիրոսիմայում ընթանալու էր մայիսի 19-21-ը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...