ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի. Բորել
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր որոշում կընդունեն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, որը ինչպես նշում է տեղեկացել է իտալական Nova լրատվական գործակալությունից, որի մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Բրյուսելում Արտաքին գործերի խորհուրդը կհաստատի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Օրերս այնտեղ ևս երեք մարդ է մահապատժի ենթարկվել: Մենք կընդունենք պատժամիջոցների այս նոր փաթեթը», - նշել է Բորելը:
Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է հայտնել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ժամանելով Եվրամիության իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։
«Այսօր այստեղ օրակարգում է պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի վերաբերյալ մենք որոշում կկայացնենք՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումները, որոնք այնտեղ տեղի են ունենում: Նախ պատժամիջոցների ցուցակում կներառվեն նոր անձինք, առաջին հերթին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որոնք պատասխանատվություն են կրում այդ խախտումների համար», - Բերբոքի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հաղորդել էր, որ մայիսի 19-ին Սպահանում մահապատժի են ենթարկվել երեք դատապարտյալներ, որոնք 2022 թ.-ի նոյեմբերին ահաբեկչական հարձակում էին գործել և սպանել անվտանգության ուժերի երեք աշխատակցի:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...