ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ Դավթաշենում հնչած կրակոցների մասին
Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քներական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշվում է, որ ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում քննիչները գտնվում են դեպքի վայրում, իրականացնում են անհետաձգելի քննչական և այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում՝ հանցագործությունը տուժողի ծառայողական գործունեությամբ պայմանավորված լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։
Դեպքի պարզված հանգամանքների, նախաքննության միջանկյալ արդյուքնների մասին ՀՀ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակի։
Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենան ընկել է 50 մետր բարձրությամբ ձորը․ վարորդը հոսպիտալացվել է
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:46-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ...
Բաքվում 2 երեխա է մահացել․ նրանք խեղդվել են մազութով ու աղբով լի խոր ջրհորում
Բաքվում երկու երեխա է մահացել։ Նրանք ընկնել են մազութով և աղբով լի խոր ջրհորը։ Միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նուբարաշենի աղբավայրի 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ
Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
Մոսկվայում լեռնագնացը ընկել է «Москва-Сити»- ի 65 հարկանի աշտարակից և ողջ մնացել
Մոսկվայում լեռնագնացն ընկել է «Москва-Сити»- ի «Սանկտ Պետերբուրգ» անվամբ 65 հարկանի աշտարակից և ողջ մնացել։ Shot-ի տվյալ...