Մեքենան ընկել է 50 մետր բարձրությամբ ձորը․ վարորդը հոսպիտալացվել է
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 18-ին, ժամը 17:46-ին ահազանգ է ստացել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ)։
Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ Դավթաշենում հնչած կրակոցների մասին
Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային...
Բաքվում 2 երեխա է մահացել․ նրանք խեղդվել են մազութով ու աղբով լի խոր ջրհորում
Բաքվում երկու երեխա է մահացել։ Նրանք ընկնել են մազութով և աղբով լի խոր ջրհորը։ Միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նուբարաշենի աղբավայրի 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ
Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
Մոսկվայում լեռնագնացը ընկել է «Москва-Сити»- ի 65 հարկանի աշտարակից և ողջ մնացել
Մոսկվայում լեռնագնացն ընկել է «Москва-Сити»- ի «Սանկտ Պետերբուրգ» անվամբ 65 հարկանի աշտարակից և ողջ մնացել։ Shot-ի տվյալ...